Ինչ ճակատագիր ունեցավ Սեյրան Օհանյանի և նրա տիկնոջ դիմումը դատախազություն. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա մայիսի 21-ին «Հրապարակ» օրաթերթում լույս տեսավ մի հրապարակում, որն ամփոփում էր համացանցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի հասցեին հնչեցված մեղադրական ակնարկները: Մասնավորապես ակնարկվում էր, որ Ռ. Խաչատրյանը  կապ է ունեցել ինչ-որ վթարի պատմության հետ: Նախարարը տիկնոջ հետ դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին` հրապարակման հեղինակներին հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու համար: Դատախազությունից նյութերն ուղարկվել էին ՀՀ ոստիկանություն:

«Ժողովուրդ»-ը ոստիկանությունից փորձեց պարզել այդ դիմումի ճակատագիրը: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից ի պատասխան՝ ասացին. «Հրապարակումների ուսումնասիրությամբ դրանցում հանցագործության հատկանիշներ չեն հայտնաբերվել, ինչպես նաեւ՝ հաշվի առնելով, որ ՀՀ ՔՕ-ում վիրավորանք եւ զրպարտություն արարքները 2010թ. ապաքրեականացվել են ու նախատեսվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, ուստի թողնվել է անհետեւանք»: Այսպիսով՝ դեռեւս անհայտ է մնում, թե որքանով էին իրական հրապարակված լուրերը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս