«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախօրեին արտառոց դեպք է տեղի ունեցել Գյումրի քաղաքում: Նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր որդին` Հովհաննես Ղուկասյանը, մասնակցել է հարսանեկան արարողության, որից հետո խնջույքի մասնակիցները գնացել են Ղուկասյանին պատկանող այգի եւ կրակոցներ արձակել: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ այգում գտնվող քաղաքացիները վախից փախել են, իսկ ավելի ուշ նրանց ասել են, թե պարզապես խնջույքի մասնակիցները օդ են կրակել, եւ որեւէ արտառոց բան չկա: Կատարվածի կապակցությամբ զրուցեցինք Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր` Գեւորգ Ղուկասյանի հետ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: