Ընդդեմ Հայաստանի խայտառակ զեկույցն ընդունվել է ԵԽԽՎ օրակարգ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վաղը Փարիզում կայանալիք ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում արդեն ընդգկվել է «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» անվանումով հակահայկական զեկույցը: Այն պարունակում է Հայաստանի եւ Արցախի համար խայտառակ ձեւակերպումներ: Մեր տեղեկություններով՝ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերին հայտարարել է, թե զեկույցը պատրաստ է, չնայած այն հանգամանքին, որ նա այդպես էլ Արցախ չայցելեց:

Նշենք, որ ԵԽԽՎ-ի քաղաքական հանձնաժողովում հայկական պատվիրակությունից ընդգրկված են ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն ու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանը: Նրանց հետ Փարիզ կմեկնի նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Ենթադրվում է, որ հանձնաժողովում քննարկվելուց հետո զեկույցը կներառվի ԵԽԽՎ հունվարյան լիագումար նստաշրջանի օրակարգ: Եթե հայկական պատվիրակությանը հաջողվի քաղաքական հանձնաժողովին համոզել դեմ քվեարկել զեկույցը լիագումարի օրակարգ ներառելուն, ապա դա կլինի միակ տարբերակը  խայտառակությունից խուսափելու համար: Մինչ այս շատ քիչ նախադեպեր են եղել, երբ հանձնաժողովը հրաժարվել է քվեարկությամբ պատրաստի զեկույցը ընդգրկել լիագումար նիստի օրակարգ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս