Armenian text to speach

Աբրահամ Մանուկյանը Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյանը «մեղրամիսը» քաղաքական չի համարում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Աբրահամ Մանուկյանին, որի մասին գրվեց, որ ապագայում կստանձնի ԲՀ կուսակցության ղեկը, հարցրինք. Գագիկ Ծառուկյանին հանդիպո՞ւմ եք, ի՞նչ հարաբերությունների մեջ եք, ասում են` վերջին շրջանում «էն չեք», ինքը շատ է սառել ԲՀԿ-ականների նկատմամբ, դիստանցիա է պահում: «Նորմալ-ընկերական»: Հանդիպո՞ւմ եք:  «Դե` արձակուրդներ էին. ամառ էր, ինքն էստեղ չէր, ես էստեղ չէի, բայց հանդիպում ենք»: Ո՞նց եք վերաբերվում վերջին ամիսների Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան «մեղրամսին»:

«Ի՞նչ մեղրամիսի մասին է խոսքը»: Դե` միասին միջոցառումների են մասնակցում, քեֆ-ծնունդ-կնունք, միասին բացեցին օլիմպիական կենտրոնը, Ծաղկաձորում սպորտային միջոցառումներ են անում, իրար կենաց խմում: «Բա էդ դեպքում ի՞նչ մեղրամիս-բան»: Քաղաքական մեղրամսի մասին է խոսքը: «Էդպես էլ ասեք, ոչ թե բառախաղ արեք, հետո էլ` Ծառուկյանը քաղաքականությունից դուրս է այլեւս, նա չի զբաղվում քաղաքականությամբ` միանշանակ»: Իսկ ինչպե՞ս են հարաբերությունները ԲՀԿ նախագահի հետ, ասում են` կարող է Դուք լինեք հաջորդը: «Չկա նման բան` չկա-չկա, իսկ տիկին Զոհրաբյանի հետ մեր հարաբերությունները շատ լավ` աշխատանքային են»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս