«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե ներիշխանական պայքարը տեղափոխվել է այլ դաշտ եւ հիմա առավելապես երիտասարդ սերնդի դեմ է: Ո՞ւմ համար է տեղ բացվում, աղբյուրները լռում են, սակայն «կոնկուրենտները» չեն մոռացել նաեւ Տիգրան Սարգյանին, ում դեմ պայքարում մշտապես ակտիվ են եղել, իսկ բուն «խաչակրաց արշավանքը» նրա դեմ կսկսվի փետրվարի 5-ից հետո, երբ նա կստանձնի ԵՏՄ «վարչապետի» պաշտոնը:
Ասում են նաեւ, թե Տիգրան Սարգսյանն այս անգամ նույնպես ձեռքերը ծալած չի նստելու, նա եւս սկսել է դիրքավորվել հայաստանյան լրատվական դաշտում՝ հարվածները «հավուր պատշաճի» հետ մղելու համար»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: