«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Հարցին, թե իրեն տեսնո՞ւմ է հաջորդ խորհրդարանում, Հրանտ Բագրատյանը պատասխանել է. «իհարկե տեսնում եմ, պատկերացրեք, որ ես էլ խորհրդարանում չկամ։ Քանի՜ անգամ եմ Անին ավերակ դարձնող օրենքները պահել»։
«ՉԻ» – Մի վայրկյան մի շտապեք՝ փորձենք հասկանալ։ Փաստորեն, եթե Հրանտ Բագրատյանը խորհրդարանում չլիներ՝ Անին հիմա ավերակ կլիներ։ Բայց թարսի պես՝ Անին արդեն 600-700 տարի է ավերակ է։ Երևի պատճառն այն է, որ պրն Բագրատյանն այն ժամանակ պատգամավոր չի եղել, կամ գուցե փոխաբերական իմաստո՞վ է ասում։ Կամ գուցե «Անի» հյուրանո՞ցը նկատի ունի։
Ամեն դեպքում՝ ստացվում է, որ ամեն անգամ իշխող կուսակցությունը Անին ավերակ դարձնելու մասին օրենք է բերում խորհրդարան, ու ամեն անգամ պրն Բագրատյանը կասեցնում է այդ օրենքը։ Այնպես որ՝ հաջորդ խորհրդարանում նա անպայման պիտի ունենա իր պատվավոր տեղը։ Թե չէ ՀՀԿ-ն Լենկթեմուրի արշավանքի մասին օրինագիծ էլ կանցկացնի»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։