
ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների հարյուրյակը:
Ապրիլ ամսվա վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել նորվեգացի Մագնուս Կարլսենը, ով ունի 2872 միավոր: Ամսվա կտրվածքով երկրորդ հորիզոնական է բարձրացել Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Հայ շախմատիստն ունի 2809 միավոր: Երրորդ հորիզոնականում է ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը, ով ունի 2801 միավոր: Առաջին հնգյակում են նաև ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովն ու ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը:
Հայաստանցի շախմատիստներից Վլադիմիր Հակոբյանը 42-րդն է, Սերգեյ Մովսիսյանը` 57-րդը, Գաբրիել Սարգսյանը` 78-րդը, Տիգրան Պետրոսյանը` 83-րդը: