Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի բացառել, որ մի օր կարող է հեռանալ իսպանական ակումբից:
«Արդյոք կարո՞ղ եմ հեռանալ «Ռեալ»-ից. ինչու և ոչ: Հիմա ես խաղում եմ Մադրիդում, բայց ֆուտբոլում երբեք չես կարող իմանալ, թե ինչ տեղի կունենա: Պետք է անես այն, ինչը երջանիկ է դարձնում քեզ: Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի վաղը»,- նշել է ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ վերջերս Պորտուգալիայի հավաքականի ավագը հայտարարել էր, որ ցանկանում է կարիերան ավարտել «Ռեալում», որի կազմում խաղում է 2009-ից: