Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը վթարի է ենթարկվել. կա 7 զոհ, 34 վիրավոր. հայտնի են նրանց անունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 3-ին, տեղական ժամանակով ժամը 03.10-ին ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ ՌԴ Տուլայի տարածաշրջանի Ուզլովայա քաղաքի մոտ վթարի է ենթարկվել Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը:

Ըստ նախնական տվյալների` ժամը 03.08-ի սահմաններում Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:

ՀՀ ՏԿԱԻ նախարարի հանձնարարությամբ` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Ս. Ազարյանը կապ է հաստատել ՌԴ Տուլայի շրջանի ԱԻ պետի հետ: Վերջինս հայտնել է, որ պատահարի հետևանքով տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ և ներկայումս աշխատանքներ են տարվում զոհերի ու վիրավորների անունները պարզելու ուղղությամբ:

Ժամը 09:30-ի դրությամբ` ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 7, տուժել՝ 43 ՀՀ քաղաքացի, որոնցից 34-ը՝ հոսպիտալացվել են տարածաշրջանային Ուզլովայա (15 մարդ), Կիրեևսկի (12 մարդ) և Նովոմոսկովսկի (7 մարդ) բժշկական կենտրոններ: Վիրավորներից 9-ի վիճակը բժիշկների գնահատմամբ ծանր է: Ավտոբուսում երեխաներ չեն եղել:

ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մշտական կապի մեջ է ՌԴ ճգնաժամային իրավիճակների կառավարման կենտրոնի հետ և ՏԿԱԻՆ պաշտոնական կայքի միջոցով պարբերաբար տեղեկություններ կտրամադրի պատահարի վերաբերյալ:

Բացվել են թեժ գծեր`

– Տուլայի տարածաշրջանի ՃԿԿ-ում` 007 487 221 1609
– ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում` 911 կամ 010 36-02-97 հեռախոսահամարներով:

LifeNews-ի ձեռքի տակ է հայտնվել ՌԴ Տուլա քաղաքի մոտ «Դոն» ավտոմայրուղում Մոսկվա-Երեւան երթուղու ավտոբուսի վթարից տուժածների ցանկը: Նրանց մեծ մասը ՀՀ քաղաքացիներ են:

Ստորեւ ներկայացնում ենք ցանկը.

1. Կարեն Սաֆարյան – 1985թ ծնված (գանգուղեղային վնասվածք, ողնաշարի կոտրվածք)

2. Ապրես Ասրյան – 1966թ (կողերի կոտրվածք)

3. Նարինե Երեմիշյան 1961 թ.

4. Ռադիկ Անտոնյան – 1972 թ

5. Ռազմիկ Թովմասյան – 1981 թ.

6. Կարպիս Աղաջանյան – 1950 թ.

7. Սիմոն Կարախանյան – 1975 թ.

8. Գալիե Դանիելյան – 1963թ.

9. Վովա Դանիելյան – 1976թ.

10. Հունան Մինասյան – 1989թ.

11. Արմեն Երեմյան – 1987թ.

12. Արման Խուրչուրյան – 1986թ.

13. Սարգիս Առաքելյան – 1987

14. Գևորգ Միշպիրյան – 1980թ.

15. Սերգեյ Սարգսյան – 1960թ.

16. Անուշավան Երեմյան

17. Սպարտակ Նալբանդյան

18. Հակոբ Նահապետյան

19. Անուշավան Երոնիսյան

20. Անուշավան Երեմյան

21. Դեւոն Անուսյան

22. Սաքո Գրիգորյան

23. Շորա Օհանյան

24. Արթուր Ռոնեսյան

25. Լեւոն Ուռուսյան

26. Տիգրան Հակոբյան

27. Սարգիս Մկրտչյան

28. Ռազմիկ Թովմասյան

29. Ռադիկ Անտոնյան

30. Կարեն Պաֆարյան

31. Մարինե Երեմիշյան

32. Ապրես Ասրյան

33. Սարգիս Աղաջանյան

34. Գայանե Սարգսյան

35. Հունան Մինասյան

36. Արման Ուրչուրյան

37. Արմեն Երեմյան

38. Վովա Դանիելյան

39. Սիմոն Խարախոնյան

40. Գայանե Հարությունյան

41. Արարատ Գալստյան

42. Սելան Թաթեւոսյան

43. Գարիկ Քոսաբաղրյան

44. Քնարիկ Չափորյան

45. Ժորա Ռումակյան

Զոհերի ինքնությունը դեռ պարզվում է:




Լրահոս