
Մարտի 30-ին Տավուշի մարզի Բերդավան գյուղի մարտական հենակետում ժամկետային զինծառայողը կրակել է իր ոտքին: Մեր տեղեկություններով՝ նա Ալավերդի քաղաքի բնակիչ է: Զինվորը երկու ամիս անց պետք է զորացրվեր: Վիրավորին տեղափոխել են Վանաձորի հոսպիտալ: Մեր տեղեկություններով՝ նա Նոյեմբերյանի տարածաշրջանի խանութներում մեծ պարտքեր ունի: Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից տեղեկացանք, որ զինվորի կյանքին վտանգ չի սպառնում:
www. aravot .am