Տուլայի մարզի նահանգապետ Վլադիմիր Գրուզդեւը ցավակցություն Է հայտնել Տուլայի մերձակայքում Մոսկվայից Երեւան ընթացող մարդատար ավտոբուսի վթարի հետեւանքով զոհվածների հարազատներին ու մերձավորներին: Նրա խոսքով տուժածների թիվը հասել Է 47-ի, տեղեկացնում Է «Արմենպրես»ը՝ հղում անելով «Ինտերֆաքս» ին: «Յոթ մարդ Է զոհվել այդ ահավոր ողբերգության հետեւանքով: Նախնական տվյալներով՝ բոլորն Էլ Հայաստանի քաղաքացիներ են:
Խորը ցավակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին ու ընտանիքներին»,գրել Է Գրուզդեւը Twitterում: Նահանգապետը նշել Է, որ ավտոբուսում եղել Է 63 մարդ, նրանցից տուժել են 47-ը: «Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում աշխատել են շտապ բուժօգնության 13 բրիգադներ: Տուլայի բժիշկները ցուցաբերում են անհրաժեշտ ողջ օգնությունը: Թեժ գծի հեռախոսահամարն Է՝ 88002007102»,հավելել է տարածաշրջանի ղեկավարը: Ավելի վաղ ՌԴ ՆԳ նախարարության տարածաշրջանային վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յարցեւը հայտնել Է, որ վթարի հետեւանքով զոհվել Է յոթ, հոսպիտալացվել Է 35 մարդ:
Իր հերթին արտակարգ ծառայությունների աղբյուրը հայտնել Է, որ 35 տուժածներից յոթը ծանր վիճակում են, եւս տասի վիճակը միջին ծանրության Է: Բոլոր տուժածներին ուղարկել են Ուզլովայա, Կիրեեւսկ եւ Բոգոռադիցկ քաղաքների հիվանդանոցներ: Վթարային փրկարարական աշխատանքները վթարի վայրում գործնականում ավարտված են: ԱԻՆի աշխատակիցները ավտոբուսը կանգնեցրել են անիվների վրա եւ տեղափոխել պատահարի վայրից:
Ներկայում ավտոճանապարհի տեղամասում երթեեկությունը վերականգնված Է, բայց ողջ ամբողջությամբ, քանի որ վթարի վայրում մնում են ուղեւորների իրերը: Մոսկվայի ժամանակով ժամը 02:10ին «Դոն» համերկրային ավտոմայրուղում՝ Ուզլովայայի շրջանում, կողաշրջվել է Մոսկվա Երեւան երթուղով ընթացող Hyundai մարդատար ավտոբուսը: Ուղեւորների մեջ երեխաներ չեն եղել: Դիտարկվում են ճանապարհատրանսպորտային պատահարի երկու առավել հավանական պատճառներ. վարորդը քնել է ղեկին եւ փոխադրամիջոցի տեխնիկական անսարքությունը: Ներկայում ավտոբուսի ուղեւորները գտնվում են ժամանակվոր տեղավորման կետում, որն սկսել է գործել Ուզլովայայի «Յունոստ» կինոթատրոնի շենքում: Ռուսաստանի