Փոխոստիկանապետը ազատվել է պաշտոնից Բաղրամյան պողոտայում ակցիայի ժամանակ կնոջ հայհոյելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկանում է, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Մեհրաբյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից. նա ուղարկվել է ոստիկանության կադրերի ռեզերվ:

Այսպիսով՝ Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով նոր տեղակալ է նշանակվել ՀՀ ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, ով 2012 թվականին զբաղեցրել է ՀՀ ոստիկանության կենտրոնականի բաժնի պետի պաշտոնը, իսկ 2013
թվականին` Գյումրիի բաժնի պետի պաշտոնը:

Հիշեցնենք, որ երեկ ոստիկանության գնդապետ Արթուր Մեհրաբյանը «ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները խախտելու, զսպվածություն չցուցաբերելու և ծառայության ընթացքում վայելուչ ու քաղաքակիրթ վարքագիծ չդրսևորելու» համար կարգապական պատասխանատվության (նկատողություն) էր ենթարկվել Բաղրամյան պողոտայում հունիսի 23-­ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ անօրինական կազմակերպած ցույցը ցրելու ընթացքում ցուցարարներից մի կնոջ հայհոյելու համար:




Լրահոս