Չեչնիայի իրավապահները ձերբակալել են երկրի ղեկավար Ռամզան Կադիրովի դեմ մահափորձ կատարած երիտասարդների խմբի. փոխանցում է Lifenews-ը:
Չնայած նրան, որ չարագործների մտադրությունն ակնհայտ էր, Ռամզան Կադիրովը ներել է երիտասարդներին և նրանց ուղղվելու հնարավորություն տվել:
Փոխանցվում է, որ ձերբակալվածների հարազատներն ու համագյուղացիները կարգապահ մուսուլմաններ են եղել: Սակայն իրավապահները պարզել են, որ երիտասարդներն ահաբեկչություն են նախապատրաստում: Պարզվել է նաև, որ խմբի մեջ են ներառված էվլիի հետևորդն ու ահաբեկիչների ձեռքով սպանված ոստիկանի եղբայրը:
Ձերբակալվածների հարազատները խոստացել են, որ կվերահսկեն նրանց պահվածքը: Երիտասարդներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Կադիրովին տրված հնարավորության համար:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան