
Իտալական Պարմա քաղաքում ապրիլի 15-17-ը կանցկացվի Պիցցայի համաշխարհային առաջնություն, որի կազմակերպիչն է “Իտալական պիցցա և պաստա” հրատարակչությունը։ Այս միջոցառումն անցկացվում է արդեն 22-րդ անգամ։ Պիցցայի համաշխարհային առաջնությանը կմասնակցեն աշխարհի ամենատարբեր անկյուններից՝ Չինաստանից, Միացյալ Նահանգներից, Ավստրալիայից, Կանադայից, ինչպես նաև աֆրիկյան երկրներից ներկայացուցիչներ։