«ԲՄՎ»-ից գողություն կատարողին հայտնաբերեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 29-ին, ժամը 23-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին էր զանգահարել 1985 թ. ծնված Մանվել Մ.-ն և հայտնել է, որ տան բակում կայանված, խոտանված «ԲՄՎ-750» մակնիշի ավտոմեքենայից գողացել են շարժիչի էլեկտրական գործարկիչը, էլեկտրական կարգավորման սարքը և բեռնախցիկի տարբերանշանը` պատճառելով 200.000 դրամի նյութական վնաս:

Գողությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 1981 թ. ծնված Էդիկ Կ.-ն, ով տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Քննությունը շարունակվում է:

 




Լրահոս