ԵԽԽՎ-ն և ԵԱՀԿ-ն քննադատել են Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) համատեղ զեկույցում քննադատել են Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակը. փոխանցում է DW-ն:

ԵԱՀԿ հատուկ կոորդինատոր Իգնասիո Սանչեզ Ամորը հայտարարել է ԶԼՄ-ների ճնշման մասին: Նման քննադատությամբ հանդես է եկել նաև ԱՄՆ-ն: Սպիտակ տունն անհանգստություն է հայտնել, որ Թուրքիայում մի շարք ԶԼՄ-ներ և առանձին լրագրողներ ճնշումների են ենթարկվում և սպառնալիքներ ստանում:

Կիրակի օրը տեղի ունեցած խորհրդարանական կրկնակի ընտրություններում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցությունը ստացել է ձայների բացարձակ մեծամասնությունը: Նրա օգտին քվեարկել է ընտրողների 49,4%-ը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս