
Ադրբեջանական բանակում զինծառայողը վիրավորել է իր ծառայակցին:
Այս մասին գրում է “ԱՊԱ” գործակալությունը: Միջադեպը տեղի է ունեցել Գերանբոյ շրջանի զորամասերից մեկում: Զինծառայող Սամիր Ալիևը զենքի մաքրման ժամանակ կրակել է իր ծառայակցի՝ Տորգուլ Աբդուլազադեի վրա: Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց: