
Հայտնի էքստրեմալ և պարաշյուտով թռիչքների հրահանգիչ Բրիան Թոմսոնը Youtube-ում տեղադրել է իր մասնակցությամբ հնարքը: Ռեկորդային բարձրության վրա կինը օդում այրել է իր օդապարիկը:
Մեկ օրում տեսանյութն ավելի քան 55 հազար դիտում է հավաքել: Արիզոնայի երկնքում կինը կրակ է բացում իր օդապարիկի վրա, որից հետո այն այրվում է:
Մի քանի վայրկյան կինը բառացիորեն մահվան շեմին է հայտնվում, նա պարզապես ընկնում է առանց որևէ սարքավորման: Սակայն, բարեբախտաբար, ամերիկուհու խիզախ հնարքը հաջող ավարտ է ունենում:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան