
ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգում իրար են բախվել 95 մեքենաներ, որի հետևանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել` 20-ը: Նախանական տվյալների համաձայն, պատճառը խիտ մառախուղն է եղել: Վթարի հետևանքով մայրուղու վրա գոյացել է 13 կմ երկարությամբ խցանում: Մի քանի մեքենա անգամ ինքնաբոցավառվել են, ինչը տեղային բնույթ է կրել և հեշտությամբ մարվել: Ըստ նախնական վարկածի, վթարի պատճառն էր դարձել մառախուղը: