Իրկուտսկում ձերբակալել են սրճարանի հայ աշխատակցի սպանության մեջ կասկածվողին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրկուտսկում ձերբակալել են սրճարանի հայ աշխատակցի սպանության մեջ մեղադրվող կասկածյալին: Կոնֆլիկտի պատճառը դրես կոդի կանոններն են, փոխանցում է Lifenews-ը` հղում անելով Vesti Irkutsk-ին:

Սրճարանում ամենուրեք կոտրված սպասք և արյան հետքեր են: Փորձագետներն ավարտում են աշխատանքը: Կիրակի օրը երեկոյան սրճարան է ներխուժել ոչ սթափ վիճակում գտնվող երիտասարդների խումբ: Սրճարանի աշխատակից Գարիկ Ահարոնյանը նրանց ներս չի թողել` սրճարանի դրես կոդին չհամապատասխանելու պատճառով: Դրանից հետո հյուրերը սկսել են սպառնալիքներ ներկայացնել անձնակազմի հասցեին: Սակայն ոչ ոք լուրջ չի ընդունել: Երբ նրանք հեռացել են, Գարիկը սոցցանցի իր էջում լուսանկար է հրապարակել և մակագրել այն. «ծանր աշխատանքային օր»: Մի քանի րոպե անց 28-ամյա տղամարդուն սպանել են աշխատավայրում:

Untitled

«Ես մտածեցի, թե ահաբեկիչներ են: Նրանք գոռում էին. ալլահ ակբար:Սպանեք բոլորին: Նրանք ներկայացան որպես ինգուշներ, երբ նրանց ներս չթողեցինք»,-պատմել է սրճարանի մեկ այլ աշխատակից սպանվածի եղբայր Ռոման Ահարոնյանը:

Հանցագործները կրակել են «Սայգա» տիպի որսորդական հրացանից:

Սրճարանի աշխատակիցներից մեկի խոսքով` խուճապի ժամանակ կրակ բացած տղամարդը սպանել է նաև իր մեղսակցին:

Սպանվածը Գարիկ Ահարոնյանն է, ով վերջերս էր ամուսնացել և միայն մեկ ամիս առաջ հայր էր դարձել:

Մանրամասները` տեսանյութում:

Թարգմանիչ` Քրիստինե Պողոսյան   




Լրահոս