ՀՀ քաղաքացին կաշառք է առաջարկել վրացական մաքսատան աշխատակցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայ-վրացական սահմանին` “Սադախլո” հսկիչ անցակետում հայաստանցի է ձերբակալվել` Վրաստանի մաքսային ծառայության աշխատակցին 1000-1500 ռուսական ռուբլի (32-48 դոլար) կաշառք առաջարկելու համար:
Ինչպես “Կովկասպրես” լրատվական գործակալությանը փոխանցել են Վրաստանի քննչական ծառայությունից, երկրի սահմանը հատելիս Հայաստանի քաղաքացի Ա.Ա.-ն, որի ինքնությունը չի հրապարակվում, բանավոր հայտարարագրել է մի ոսկյա թեւնոց եւ մեկ զույգ ոսկյա ականջօղ, սակայն նրա բեռի զննության ժամանակ հայտնաբերվել են նաեւ մատանի եւ թանկարժեք քարերով ականջօղեր: Դրանից հետո էլ, ըստ վրաց իրավապահների, հայաստանցին առաջարկել է կաշառքը:
Գործի նյութերը հետագա քննության համար փոխանցվել են քրեական ոստիկանությանը:
“Ազատություն” ռադիոկայան




Լրահոս