Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի. հարուցվել է քրեական գործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տուլայի մոտ Մոսկվայից Երևան մեկնող ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի, փոխանցում է Интерфакс-ը՝ հղում անելով ԱԻ աղբյուրին:

Տուժածներից մեկը մահացել է հիվանդանոցում: Եվս 42 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Ավելի վաղ հաղորդվում էր 7 զոհի և 48 տուժածի մասին:

Ավտովթարը տեղի է ունեցել գիշերը Տուլայի մարզի Ուզլովսկի շրջանի «Դոն» ավտոմայրուղում:

Ավտոբուսի բոլոր 59 ուղևորները ՀՀ քաղաքացիներ են:

Ավտովթարի փաստով քրեական գործ է հարուցվել:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս