Յունիբանկը Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015թ.-ի հունվար-սեպտեմբեր ամսիների տվյալներով, Յունիբանկը պետական բյուջե է փոխանցել մոտ 1,7 մլրդ դրամի հարկեր և այդ ցուցանիշով Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել է 53-րդ տեղը:

Յունիբանկի գործունեությունն ուղղված է բանկային ծառայությունների հասանելիության ապահովմանը բնակչության լայն շրջանակների համար և փոքր ու միջին բիզնեսի խթանմանը: Բանկը մշտապես առանձնացել է նաեւ նոր տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ` ներկայանալով որպես ժամանակակից, իննովացիոն բանկ: Այսօր Յունիբանկի սպասարկման ցանցը ներառում է 45 մասնաճյուղ և 50 պրոմո կետ: Բանկը սպասարկում է ավելի քան 300 հազար հաճախորդի:

2015թ.-ի հոկտեմբերի 23-ին կայացած «ՄԵՐԿՈՒՐԻ» ամենամյա մրցանակաբաշխությանը Յունիբանկը լավագույնը ճանաչվեց Հայաստանի «Ժողովրդական բանկ» անվանակարգում: Հիշեցնենք, որ Յունիբանկն հնարավորություն է ընձեռում բնակչությանը դառնալ բանկի բաժնետեր: Առաջին անգամ Հայաստանում` նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով բանկն իրականացնելու է բաժնետոմսերի թողարկում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում:




Լրահոս