![](https://armlur.am/wp-content/uploads/2013/04/01//43918.jpg)
Փարիզի ոստիկանությունը Էյֆելյան աշտարակից դուրս է բերել 14ՕՕ զբոսաշրջիկներին այն բանից հետո, երբ անհայտ մի անձ, զանգահարել ու ասել է, որ աշտարակի վրա ռումբ կա։ Հուշարձանը մանրազննին ստուգելուց հետո, աշտարակը կրկին բացվել է՝ երկու ժամ անց: Այստեղ են բերվել ռումբ որոնող հատուկ վարժեցված շներ, որոնք կասկածելի ոչինչ չեն հայտնաբերել։