Մոսկվայի կենտրոնում գիշերը զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի և դաղստանցիների միջև։ “Շարմանկա” ռեստորանի մոտ վիճաբանություն է սկսվել 3 դաղստանցու և 10 հայ ներգաղթյալների միջև։ Այդ ընթացքում տրավմատիկ զենքից վիրավորվել է 26-ամյա, 41-ամյա և 44-ամյա երեք տղամարդ։ Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանք բոլորը Հայաստանի քաղաքացիներ են:
Ծեծկռտուքի մյուս մասնակիցները փախուստի են դիմել: Միջոցառումներ են ձեռնարկվում նրանց հայտնաբերելու ուղղությամբ։