ԱՄՆ-ի հայկական համագումարը դիմել է Արդարադատության նախարարությանը` Թուրքիայի և Ադրբեջանի խմբերի հետաքննության միջնորդությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաշինգտոն – Այսօր Ամերիկայի Հայկական համագումարը (Համագումարը) կոչ է արել արդարադատության նախարարությանը հետաքննել Թուրքիայում և Ադրբեջանում գործող օտարերկրյա միավորումների հետ կապված ամերիկյան խմբերի հնարավոր ապօրինի գործունեությունը:

Կոնգրեսի Էթիկայի վարչությունը (OCE) և Ներկայացուցիչների պալատի Էթիկայի հանձնաժողովը եզրակացրել են, որ 9 կոնգրեսականներ և նրանց աշխատակազմի ավելի քան երկու տասնյակ անդամներ ընդունել են մի ուղևորություն, որը ոչ տեղին կերպով վճարվել էր Ադրբեջանում և Թուրքիայում գործող օտարերկրյա խոշոր ընկերությունների կողմից: Ադրբեջանում համաժողովի մասնակցելուց բացի, մի քանի կոնգրեսականներ և նրանց աշխատակազմի անդամներ նաև անվճար ճանապարհորդել էին դեպի Թուրքիա: Կոնգրեսի Էթիկայի վարչության քննությունը պարզել է, որ Կոնգրեսի Ադրբեջան և Թուրքիա կատարած ճանապարհորդությունը «չի ֆինանսավորվել բացառապես էթիկայի հանձնաժողովին ներկայացված ճանապարհորդական ձևերում նշված միավորումների կողմից»:

USA TODAY –ի վարած հետաքննությունը հայտնաբերել է, որ Գյուլենի խմբավորումները՝ Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած թուրքական կազմակերպությունները, «2008 թվականից ի վեր գաղտնի ֆինանսավորել են կոնգրեսականների և նրանց աշխատակազմի անդամների մոտավորապես 200 ուղևորություն դեպի Թուրքիա՝ բազմիցս խախտելով Ներկայացուցիչների պալատի օրենքները, հնարավոր է նաև դաշնային օրենքները»: Իր քննության ընթացքում Կոնգրեսի Էթիկայի վարչությունն ապացույցներ է ձեռք բերել, որ թուրքական մի կազմակերպություն՝ Բոսֆորի բարեկամության և համագործակցության Ատլանտյան մշակութային ասոցիացիա (BAKIAD) անվանմամբ, դեռևս տարիներ առաջ ֆինանսավորել և համակարգել է Կոնգրեսի ճանապարհորդությունը դեպի Թուրքիա: Ադրբեջանում 2013 թվականի համաժողովը հովանավորող գյուլենյան չորս խմբավորումներ նաև «օգտագործել են BAKIAD-ը՝ Թուրքիայի տարածքում Կոնգրեսի ճանապարհորդությունը կազմակերպելու և բոլոր ծախսերը ֆինանսավորելու նպատակով», – պարզել է Կոնգրեսի Էթիկայի վարչությունը: «Կարևոր է սակայն այն, որ BAKIAD-ի դերակատարության մասին չի տեղեկացվել էթիկայի հանձնաժողովին 2013 թվականին կամ այլ տարիներին»: Կոնգրեսի բացահայտումները ցույց են տալիս, որ օրենսդիրների և նրանց աշխատակազմի անդամների անվճար ուղևորություններից Գյուլենի կողմից ֆինանսավորված գործուղումները ավելի քան 800,000 ԱՄՆ դոլլար են արժեցել: Կոնգրեսի և թուրքական, և ադրբեջանական հանձնախմբերը վերջին տարիներին զգալիորեն ավելացրել են անդամակցությունը:

Ըստ USA TODAY –ի, «գյուլենական տասնյակ տարբեր խմբավորումներ 2008 թվականից ի վեր հովանավորել են կոնգրեսական ճանապարհորդությունները և Ներկայացուցիչների պալատի հետ ձևեր են լրացրել՝ հավաստելով, որ նրանք վճարում էին գործուղումների համար: Ներկայացուցիչների պալատի Էթիկայի հանձնաժողովը նախօրոք հաստատել է բոլոր ուղևորությունները՝ գյուլենական խմբավորումների կողմից ներկայացված ձևերի հիման վրա: Սակայն USA TODAY–ի անց կացրած մի հետաքննություն պարզել է, որ այդ տեղեկանքներից շատերն ակնհայտորեն կեղծ էին: Որոշ գյուլենիստական խմբավորումեր պնդում են, որ հավաստագրված են որպես շահույթ չհետապնդող կազմակերպություններ, սակայն վերջիններս չկան նահանգային կամ դաշնային հարկային տեսչության հաստատված բարեգործական կազմակերպությունների բազաներում: Դաշնային հարկային տեսչությունում իսկապես գրանցված խմբավորումները լրացրել էին հարկային ձևերը՝ նշելով, որ չեն վճարել Կոնգրեսի ճանապարհորդությունների համար: Եվ այս տարի ավելի վաղ այդ խմբավորումներից հինգը Կոնգրեսի քննիչներին խոստովանել էին, որ Թուրքիայում գյուլենիստական մի խմբավորում գաղտնի կերպով ֆինանսավորում էր Թուրքիայի տարածքում օրենսդիրների և նրանց աշխատակազմի ճանապարհորդության ծախսերը»:

Կոնգրեսի Էթիկայի վարչության քննիչները փաստագրեր են ստացել, որ օրենսդիրները նվիրատվություններ են ընդունել տեխասյան շահույթ չհետապնդող երկու ընկերությունների՝ Ամերիկացիների և եվրասիացիների թուրքական խորհրդի (TCAE) և Ադրբեջանի բարեկամների համագումարի (AFAZ) կողմից: Նրանք պարզել են, որ TCAE և AFAZ կազմակերպությունները թաքցրել են ամերիկացի պաշտոնյաների ճանապարհորդության և այլ ծախսերի ֆինանսավորման իրական աղբյուրը: Փոխարենը, ճանապարհորդության արժեքի և համաժողովի ֆինանսավորման մեծ մասը վճարվել էր չբացահայտված անձանց կողմից, այդ թվում՝ Ադրբեջանի Հանրապետության՝ վերջինիս ազգային նավթային ընկերության՝ Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերության (SOCAR) միջոցով: Փաստերը բացահայտել են, որ SOCAR- ը հիմնել էր AFAZ-ը համաժողովից մեկ ամիս առաջ՝ AFAZ-ի բանկային հաշվին փոխանցելով 750,000 ԱՄՆ դոլար:

«USA Today –ի, ինչպես նաև Կոնգրեսի Էթիկայի վարչության կողմից վարած հետաքննություններն ուշագրավ են»,- նշվում է գլխավոր դատախազ Լորետա Լինչին ուղղված Համագումարի նամակում: «Մենք ամենայն հարգանքով դիմում ենք արդարադատության նախարարությանն այդ խմբավորումների նկատմամբ լիարժեք և մանրակրկիտ հետաքննության և օրենքի լիակատար կիրառման միջնորդությամբ: Ներկայացված գործունեությունը հստակ անօրինական վարք է հանդիսանում և խաթարում մեր սահմանադրական կառավարման հիմքերն՝ արտաքին ազդեցության բացահայտ առևտրի միջոցով»




Լրահոս