Սփրեդ` կարագի փոխարեն. կրկին Արմավիրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մանկապարտեզին կարագի փոխարեն սփրեդ մատակարարելու երկրորդ քրեական գործն է ուղարկվել դատարան: Այս անգամ ամբաստանյալի աթոռին է հայտնվել անհատ ձեռներեց Անգին Հակոբյանը:
Ըստ մեղադրանքի՝ Անգին Հակոբյանը 2010-2012թթ.-ներին յուրաքանչյուր տարի, մատակարարման պայմանագիր կնքելով Արմավիրի մարզի “Ջանֆիդայի մանկապարտեզ” ՀՈԱԿ-ի տնօրեն Խաթունիկ Ամիրջանյանի հետ, պարտավորվել է պայմանագրում նշված ժամկետում մանկապարտեզին մատակարարել անհրաժեշտ սննդամթերք,այդ թվում նաև կարագ:
Մանկապարտեզի սաներ համար նախատեսված կարագի փոխարեն Անգին Հակոբյանը խախտելով պայմանագրին կից ապրանքների սահմանված գնացուցակը, մատակարարել է խոշոր չափի` ընդհանուր 6999.060 դրամ արժողության 406.700 կգ սփրեդ:
Ա. Հակոբյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նշենք, որ առաջին գործը կրկին վերաբերում էր Արմավիրի մարզին:
“Փաստինֆո”




Լրահոս