«Ես չէի կարողանում դուրս գալ ավտոբուսից». պատմում է Մոսկվա-Երևան վթարի հետևանքով տուժածը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվա-Երևան ավտովթարից տուժածը «Տուլայի նորություններ»-ին պատմել է վթարի մասին: Նրան հիվանդանոց են տեղափոխել, վիճակը լավ է:

Տուժածը պամել է, որ չգիտի, թե որն է եղել վթարի պատճառը: Նա նաև պատմել է, որ չէր կարողանում դուրս գալ ավտոբուսից: Տուժածը նշել է, որ եղել է մոր հետ, ում վիճակի մասին նա տեղյակ չէ:

Ինչպես ավելի վաղ հաղորդվում է, Տուլայի մոտ Մոսկվայից Երևան մեկնող ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի: Ավտոբուսի բոլոր 59 ուղևորները ՀՀ քաղաքացիներ են: Ավտովթարի փաստով քրեական գործ է հարուցվել:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս