Արթիկի բժշկական կենտրոնումհոկտեմբերի 17-ին, ժամը 6:00-իննորածինը լույս աշխարհ է եկել առանցծննդաբերական բարդությունների: Սակայն նորածնի վիճակը սկսել է վատանալ, գնալովսաստկացել են շնչառական անբարարության նշանները: Նորածին Մ. Մնեյանը ժամը 19:00-ի սահմաններում «Մուրացան» համալսարանական բժշկական կլինիկայի ռեանիմատոլոգի ուղեկցությամբռեանիմոբիլով տեղափոխվել է նույն կլինիկայի նորածնային վերակենդանացման բաժանմունք: Երեխայիշնչափողում խողովակ է դրվել և միացվել արհեստական շնչառության սարքին:
Փոքրիկի կրծքավանդակի ռենտգեն հետազոտությամբ հայտնաբերվել է բնածին ծանրզարգացման արատ` ստոծանու ճողվածք ձախից`շնչահեղձություն առաջացնող օղակումով: Ներարգանդային կյանքում ստոծանու ոչ ճիշտ զարգացման արդյունքում ձախ գմբեթում առաջացած անցքով որովայնի խոռոչի օրգանները տեղակայվել էին կրծքավանդակում։ Ծնվելուց հետո դա պատճառ էրդարձել արագ զարգացող ծանր շնչառական անբավարարության` կյանքին սպառնացող վտանգով: Ախտորոշումից հետո նորածինն անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Կյանքի ցուցումներով նույն օրը,ժամը 22:00-ինփոքրիկըվիրահատվել է:
Հայաստանում առաջին անգամ նորածինը ծնվելուց ժամեր անց ծայրահեղ ծանր վիճակում վիրահատվել է էնդոսկոպիկեղանակով: Երկու 6մմ և 3մմ անցքերից կատարվել է թորակոսկոպիա` կրծքավանդակում տեղադրված գործիքներով բարակ և հաստ աղիների գալարները ներուղղվել են որովայնի խոռոչ և ստոծանու 4×3սմ դեֆեկտը փակվել է հանգուցային կարերով: Վիրահատությունը կատարել են կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Դալլաքյանը և մանկական վիրաբուժական բաժանմունքի վարիչ Արա Կարապետյանը: Հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ, հոկտեմբերի 26-ին երեխան բավարար վիճակում դուրս է գրվել հիվանդանոցից