ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին ասուլիսում Սերժ Սարգսյանը հպարտությամբ նշեց, որ առողջապահության ոլորտում կատարվել է 240 մլն-ից ավելի տնտեսում: «Ժողովուրդ»-ը ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացավ, որ անցած մեկ տարվա ընթացքում ԱՆ կազմակերպած մրցույթների արդյունքում կնքվել է 17 պայմանագիր, որոնց արժեքը կազմել է նախատեսվածից 424 մլն դրամ պակաս: Իհարկե, պետական միջոցների տնտեսումը խրախուսելի է, սակայն կոնկրետ այս դեպքում չի բացառվում, որ դա արվում է ի հաշիվ  մարդկանց առողջության: Բանն այն է, որ շուրջ 4 ամիս ՀՀ առողջապահության նախարարությունը շաքարախտով հիվանդներին հատկացնում է բելառուսական ծագման անորակ ինսուլին, որն ընդունող հիվանդների վիճակը ոչ միայն չի բարելավվում, այլեւ հակառակը` վատանում է: «Ժողովուրդ»-ը հետաքննություն է սկսել` պարզելու համար ՀՀ քաղաքացիների առողջության հաշվին կատարվող «տնտեսումների» մանրամասները:




Լրահոս