«Հայաստանի և Ադրբեջանի ռազմավարությունը լավ արդյունքների չի հանգեցնում: Սակայն երկու կողմերը պետք է իրենց վրա վերցնեն պատասխանատվությունը, չհետևեն արևմտյան խաղացողների թելանդրանքին և չթողնեն, որպեսզի իրադարձություններն իրենց հունով ընթանան»:
Այս մասին, ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով վերլուծաբան Նիգյար Գյոքսելը:
Վերլուծաբանի խոսքով՝ Հայաստանը չի ցանկանում լքել օկուպացված տարածնքերն ու դրանով իսկ դժվարացնում է բանակցային գործընթացը:
«Արևմուտքի և Ռուսաստանի միջև հակազդեցությունը գործընթացը փակուղի է մտցնում: Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը կարող է կարգավորվել միայն այն դեպքում, եթե Ռուսաստանն ու Արևմուտքը համաձայնության հասնեն Եվրոպայում անվտանգության հարցով: Ռուսաստնաը ուղիղ բանակցություններ է վարում Երևանի և Բաքվի հետ»,-հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով վերլուծաբան Նիգյար Գյոքսելը:
Վերլուծաբանը հավելել է նաև, որ կոնֆլիկտի շարունակումը, ստատուս-քվոյի փոփոխությունը չեն բխում Հայաստանի շահերից:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան