Այսօր խորհրդարանում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե վերջինս ինչու է եկել Ազգային ժողով:
«Դուք այսօր ինչո՞ւ եք եկել Ազգային ժողով: Այսօր պարա՞պ եք եղել, դրա համա՞ր եք եկել այստեղ, մարդ չկա՞ր, որ հանդիպեիք: Եթե մարզպետարանում մնայիք, ձանձրույթից պիտի մեռնե՞իք», – հետաքրքրվեց նա:
Ի պատասխան` Ռաֆիկ Գրիգորյանը նշեց. «Հեռուստատեսությամբ շատ եք հետևում ձեր ելույթներին, բայց նաև ցանկություն կար ձեզ հետ անձամբ շփվելու, դրա համար ամեն ինչ արել ենք, որ այսօրվա քննարկմանը մասնակցենք»: Ի պատասխան` Գագիկ Մինասյանն առաջարկեց զավեշտի չվերածել ոչինչ:
Փաշինյանը հակադարձեց, որ իրենք են զավեշտի վերածում, որ չեն հետևում կարգուկանոնին, Ստեփան Մարգարյանը պատասխանեց` պետք է նպաստել, որ գան: Ի պատասխան` Փաշինյանը, ակնարկելով Սյունիքի մարզպետին, նշեց. «Հենա, մեկն եկելա»: