Թվում է, թե համաշխարհային ճանաչվածությունն ու փառքը հավետ սիրո և հարգանքի երաշխիք են, որի շնորհիվ ձեռք է բերվում այն:
Եթե դերասանն անցնում է սահմաններն իր պահվածքով, ապա նրանց կարող են պարզապես հեռացնել աշխատանքից: Եվ ոչ մի օսկարակիր անցյալ չի կարող փրկել նրանց:
Չառլի Շին
Այն ժամանակ ամենաբարձր վարձատրվող դերասան Չառլի Շինը հեռացվել է «2,5 մարդ» սերիալի նկարահանումներից, CBS հեռուստաալիքի պաշտոնական տվյալների համաձայն, «ինքնակործանիչ պահվածքի» պատճառով:
Չառլին չարաշահում էր ալկոհոլն ու թմրանյութերը, վիճաբանությունների մեջ էր մտնում և մշտապես ուշանում նկարահանումներից: Աշխատանքից հեռացումից հետո դերասանը շարունակում էր Warner Bros. ընկերությունից 2 մլն դոլար ստանալ ամեն նոր դրվագի համար (այդպիսինն էին համաձայանգրի պայմանները): Նրան սերիալում փոխարինեց Էշթոն Քաթչերը:
Լինդսի Լոհան
Լինդսի Լոհանին ճանաչվածություն են բերում սկանդալները: 2010-ին նրան բացառեցին «Մյուս կողմը» ֆիլմի դերասանների ցանկից, քանի որ ռեժիսոր Դևիդ Մայքլսը որոշեց, որ Լինդսի անունը կվանի պոտենցիալ հանդիսատեսին:
Քրիստիան Բեյլ
Քրիստիան Բեյլը պետք է խաղար «Ամերիկյան պսիխոպատը» ֆիլմում, սակայն սցենարով հետաքրքրված էր Լեոնարդո Դի Կապրիոն, և Բեյլը հեռացվեց ֆիլմից: Սակայն Դի Կապրիոն որոշեց, որ մանյակի դերը բացասաբար կանդրադառնա իր կերպարի վրա, և այդ ժամանակ Բեյլին վերադարձրին:
Հարվի Քեյթել
«Ապոկալիպսիս` այսօր» ֆիլմում կապիտան Բենջամին Ուիլարդի դերը ոչ միշտ է պատկանել Մարտին Շինին: Սկզբնապես այն պետք է խաղար դերասան Հարվի Քեյթելը, սակայն նկարահանումից 2 շաբաթ հետո Կոպոլան դժգոհ էր արդյունքներից, և Քեյթելին որոշեցին հեռացնել:
Սամանտա Մորտոն
«Նա» ֆիլմում սեքսուալ օպերացիոն համակարգի դերը սկզբնապես պետք է հնչեցներ Սամանտա Մորտոնը: Սակայն նկարահանման ժամանակ ռեժիսորը փոխարինեց նրան և ընտրեց Սկարլեթ Յոհանսոնին՝ հայտարարելով, որ դերասանուհին չի հաղթահարում իր դերը:
Էրիկ Շտոլց
Դերասանը հեռացվել է «Ետ դեպի ապագա» ֆիլմի նկարահանումներից 5 շաբաթ անց, որտեղ նա խաղում էր Մարտի Մաքֆլայի դերը: Ֆիլմի ռեժիսորը համարեց, որ Էրիկին ինչ-որ բան խանգարում էր, որպեսզի դերը առավել ծիծաղելի և գրավիչ լինի:
Ռոբերտ Դաունի-կրտսեր
1990-ականներին Ռոբերտ Դաունի-կրտսերի անունը հաճախ կապում էին հերթական սկանդալի հետ, քան հաջող դերերի: Մասանվորապես, նրան հեռացրեցին «Տոներին տուն» ֆիլմի նկարահանումներից, և նա ստիպված էր բուժման կուրս անցնել թմրանյութերից և ալկոհոլից կախվածության պատճառով, ինչպես նաև` 1 տարի 4 ամիս անցկացնել բանտում:
Մեգան Ֆոքս
Դերասանուհուն հեռացրին «Տրանսֆորմերները» ֆիլմի 3-րդ մասի նկարահանումներից ռեժիսորի հետ կոնֆլիկտի պատճառով: Մեգանը Մայքլ Բեյին Հիտլեր և Նապելեոն է անվանել, իսկ վերջինս դերասանուհուն՝ միջակություն:
Ռայան Գոսլինգ
Փիթեր Ջեքսոնը Ռայանին հեռացրեց «Սիրելի ոսկորները» ֆիլմի նկարահանումներից: Ջեքսոնին դուր չէր եկել այն, որ դերասանը չաղացել է 25 կգ՝ համարելով, որ դերի համար հիանալի է 95 կգ քաշը: Այս կարծիքը նա չէր կիսում դերասանի հետ:
Պատրաստեց Քրիստինե Պողոսյանը