Այսօր օլիմպիական չեմպիոն Էդուարդ Ազարյանի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1958 թվականի նոյեմբերի 4-ին է ծնվել հայ խորհրդային մարմնամարզիկ, օլիմպիական չեմպիոն (1980), ԽՍՀՄ քառակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Էդուարդ Ազարյանը:

Էդուարդ Ազարյանը մարմնամարզությամբ սկսել է զբաղվել վաղ տարիքից, իր հոր` օլիմպիական եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի գլխավորությամբ։ 1978 թվականին Էդուարդ Ազարյանը դարձավ բազմամարտի ԽՍՀՄ չեմպիոն և ընդգրկվեց ԽՍՀՄ հավաքականում։ Նույն թվականին նվաճեց բազմամարտի աշխարհի գավաթի բրոնզե մեդալը և աշխարհի առաջնության թիմային արծաթե մեդալը։ 1980 թվականին Մոսկվայի օլիմպիական խաղերի ժամանակ Էդուարդ Ազարյանը ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձավ օլիմպիական չեմպիոն։

1992 թվականից ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Զբաղվում է մարզչական գործունեությամբ։ Նա ստեղծել է մարմնամարզության կենտրոն Aliso Viejo (Կալիֆորնիա)։




Լրահոս