Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը մարտի 18-ին ստացել էր առաջին, իսկ մարտի 25-ին՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում բացատրություն տալու երկրորդ ծանուցագիրը: «Ուղղակի պետք է պարզել՝ ինչ է նշանակում «Բրյուսովի պետական լեզվաբանական համալսարան» ՊՈԱԿ-ի վերաբերյալ բացատրություն տալը: Եթե նյութեր են ուզում՝ որ թվին է հիմնվել, քանի դասախոս կա, կարող են վերցնել նախարարությունից»,-ասել է Ս. Զոլյանը՝ ավելացնելով, որ առայժմ լավ չի հասկանում ծանուցագրի իմաստը: Հիշեցնենք, որ նա ներառված է Երեւանի ավագանու կայանալիք ընտրություններում «Բարեւ, Երեւան» դաշինքի ցուցակում:
ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ԿՏԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ