ՍՊԱՆԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարտի 20-ին ԼՂՀ պաշտպանության բանակի հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել 1993թ. ծնված Վոլոդյա Ավագյանը: «Զինվորին սպանել է իր հետ մեկ տարի ծառայության մեջ գտնվող զինակից ընկերը»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Կաթնառատ գյուղի համայնքապետ Ռուբիկ Ղազարյանը: Նրա խոսքով` դեպքը տեղի է ունեցել դիրքերում. «Յոթ տղա են եղել, եւ ի՞նչ ասեմ` բռնել ու կրակել է Վոլոդյայի վրա, ու էլ ոչ մի բան չգիտենք»: Համայնքապետը նշեց, որ զինվորի ընտանիքը գտնվում է սոցիալապես նորմալ վիճակում, իսկ Վոլոդյան արդեն մեկ տարի է, ինչ ծառայում էր եւ ոչ մի դժգոհություն չի ունեցել:
ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար քննություն է տարվում:




Լրահոս