ՄԱՐՄԻՆԸ ՆԵԽԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Աջափնյակ համայնքի 16-րդ թաղամասի 26 շենքում: 9-րդ հարկում միայնակ ապրող 65-ամյա տղամարդը մահացել է, եւ նրա դին 4 օր մնացել է տանը: Հարեւանները շքամուտքում տարածված հոտից են անհանգստացել ու դիմել հարազատներին: Պարզվել է՝ Գագիկի մարմինը նեխել է: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նա ուներ երեխաներ, սակայն միայնակ էր ապրում: Ըստ հարեւանների՝ տղամարդն առողջական լուրջ խնդիրներ չի ունեցել, ու կատարվածը շատ զարմանալի եւ անսպասելի էր նրանց համար:




Լրահոս