ՌԴ օմբուդսմենը ցավակցել է ՀՀ օմբուդսմենին ավտոբուսի վթարի կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Օմբուդսմեն Էլլա Պանֆիլովան Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ այսօր ցավակցական ուղերձ է հղել  Հայաստանի Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին: Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հարգելի Կարեն Անդրեասյան,

Սարսափելի ավտովթարը խլել է մարդկանց կյանքերը և անդառնալի հետևանքներ թողել նույնիսկ հրաշքով փրկվածների կյանքում: Այս ողբերգական օրը մենք սգում ենք Ձեզ հետ միասին և մեր վշտակցությունն ու զորակցությունն ենք հայտնում ողջ հայ ժողովրդին, մասնավորապես՝ տուժածների ընտանիքներին: Զոհվածների ընտանիքներին փոխանցեք մեր ցավակցկան խոսքերը:

Այս դժվար պահին մենք ուժ և համբերություն ենք մաղթում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին շուտափույթ ապաքինում ենք ցանկանում»:
Ռուսաստանի Օմբուդսմենն իր գրության մեջ նաև նշում է, որ պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն թե զոհվածների և թե վիրավորների ընտանիքներին:




Լրահոս