ԵԽԽՎ-ում քննարկվելիք հակահայկական զեկույցը վաղուց է պատրաստված եղել. Դավիթ Բաբայան. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փարիզում այսօր ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի հերթական նիստում պետք է քննարկվի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» անվանումով հակահայկական զեկույցի նախագիծը: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իր կարծիքով, եթե անգամ փաստաթղթի հեղինակ, բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը այցելեր ԼՂՀ, ապա դրանից ոչինչ չէր փոխվի: «Այդ զեկույցը վաղուց պատրաստված է եղել, ընդամենը նա իր ստորագրությունն է դրել, այսպես կոչված, փաստաթղթի տակ: Այստեղ որեւէ ուրիշ բան չկա, կամ մի՞թե Դուք կարծում եք, որ նա գար այստեղ, կարող է ինչ-որ փոփոխություն լիներ, ոչ, ընդհակառակը, կասեր՝ գնացել եմ, ու տեսեք՝ ապացուցում եմ, որ իրավիճակն այնպիսինն է, ինչպես գրված է զեկույցում»,- ասաց Բաբայանը:

Վերջինս նաեւ համոզված է, որ որեւէ մեկն այդ զեկույցին լուրջ չի վերաբերվի, եւ այն «թաղվելու է արխիվի փոշու մեջ, ուրիշ որեւէ ճակատագիր այդ զեկույցին չի սպասվում»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս