Armenian text to speach

Պաշտոնական տվյալներով՝ ամենաթանկ հացը հենց Սյունիքում է. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, այս տարվա սեպտեմբերին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարձր տեսակի հացը Սյունիքի մարզկենտրոն Կապանում թանկացել է 6.7 տոկոսով։

Եվ սա այն դեպքում, երբ նույն ժամանակաշրջանում Հայաստանում հացը թանկացել է միջինը 5.7 տոկոսով։ Այլ կերպ ասած Սյունիքում հացը մեկ տոկոսային կետով ավելի է թանկացել, քան ՀՀ-ամ։ Կամ որ նույնն Է, Սյունիքում հացի թանկացման տեմպը 17 տոկոսով գերազանցում Է երկրի միջին ցուցանիշը։

Սա ուշագրավ Է նրանով, որ դեռ անցած տարվա հոկտեմբերին և այս տարվա հունվարին Սյունիքի մարզպետ Սարիկ Խաչատրյանը (Լիսկան) խորհրդակցություններ Էր անցկացրել մարզի հացարտադրոդների հետ և ըստ մարզպետարանի տարածած հաղորդագրությունների, «որոշում Էր կայացվել» հացի գինը նվազեցնել 40 դրամով։ Այս «որոշումը, լայնորեն լուսաբանվում Էր այդ օրերին։ Սակայն արդեն այս տարվա փետրվարին նշված խորհրդակցություններից հետո, ԱՎԾ-ն հրապարակեց տեղեկանք այն մասին, որ ՀՀ-ում ամենաթանկ հացը հենց Սյունիքում է։ Ի դեպ, երեկ ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ այս հարցը արծարծվել է, սակայն մարզպետը չի պատասխանել հարցին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս