ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
«Ես չեմ խաղում եւ չեմ խաղալու իշխանությունների կողմից պարտադրված կանոններով ու նաեւ չեմ խաղում փողոցային ամբոխավարության կողմից պարտադրված կանոններով…»: 
Արման Մելիքյան «Ա1+»
Լիովին իրավացի է Արման Մելիքյանը. ինքը չի կարող նշված երկու տեսակի խաղերով էլ խաղալ, որովհետեւ ոչ ոք նրան ոչ մի խաղ պարտադրել չի կարող մի պարզ պատճառով՝ չեն նկատի: 5 տարին մեկ կդնի իր թեկնածությունը, բայց նույնիսկ նախագահի թեկնածու լինելով էլ՝ իշխանությունները չեն նկատի, որ խաղ պարտադրեն, փողոցային ամբոխավարությունն էլ Ա. Մելիքյանի բացակայության համար առանձնապես դարդ չի անի, եւ կորուստը մեծ չի լինի: Իսկ Մելիքյանը կշարունակի 5 տարին մեկ թեկնածություն դնել եւ միշտ բարձրացնել նույն հարցը՝ երեւի այն հույսով, որ մի օր էլ իրե՞ն կառաջարկեն որեւէ մեկի կողմից պարտադրված խաղը խաղալ:




Լրահոս