ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
«Վերջին օրերին նկատելի է ԲՀԿ-ի կողմից ուղղորդված եւ պատվիրված հակաքարոզչությունը` ուղղված ՀՀԿ-ի դեմ: Եվ այդ «սեւ PR-ը» իրականացնելու պատասխանատու գործը ԲՀԿ-ն վստահել է իր ջահելությանն ու օգնականներին»: 
Գեորգի Գաբրիելյան armlur.am
Իսկ ի՞նչ կասի երիտասարդ ՀՀԿ-ականը ՀՀԿ-ի կողմից ուղղորդված եւ պատվիրված հակաքարոզչության մասին՝ ընդդեմ ԲՀԿ որոշ անդամների: Եվ սա այն դեպքում, երբ ՀՀԿ-ական նման խաղերը նկատելի են ոչ միայն վերջին օրերին, այլեւ արդեն շատ վաղուց. երիտասարդ ՀՀԿ-ականների եւ ՀՀԿ-ի պատվերներ կատարող բլոգերների ակտիվ գործունեությանը բոլորս էլ ծանոթ ենք, դրանով հեղեղված են սոցիալական կայքերը: Հիմա հակահարված են ստանում ու խուճապի են մատնվել եւ այդ պատճառով ասպարեզ են մտցնում նոր երիտասարդ ՀՀԿ-ականների՞: Դե, ՀՀԿ-ական բլոգերներն արդեն հոգնեցրել են իրենց գրառումներով, հիմա էլ թող մի քիչ ԲՀԿ-ականները գրեն:




Լրահոս