Եգիպտոսի իշխանությունները А321-ի կործանման հիմնական պատճառն են նշել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եգիպտոսի իշխանությունները նշել են ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերության А321 ինքնաթիռի կործանման հիմնական վարկածը:

Ինչպես հայտարարել է Եգիպտոսի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Հուսամ ալ-Քուվեյշը Al-Hayat հեռուստաալիքի եթերում, ինքնաթիռը կործանվել է տեխնիկական անսարքության պատճառով:

«Արհեստական արբանյակները, որոնք հասանելի են ԱՄՆ-ին և Ռուսաստանին, բացառել են ահաբեկչության պատճառով վթարի հավանականությունը: Ինքնաթիռը կործանվել է ներսից տեխնիկական անսարքության պատճառով»,-ալ-Քուվեյշի խոսքն է մեջբերում РИА Новости գործակալությունը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան          




Լրահոս