Վաշինգտոնը սպառնում է Չինաստանի ինքնիշխանությանը. Չինաստանի ՊՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն չպետք է «վտանգավոր քայլեր» ձեռնարկի, որոնք սպառնում են Չինաստանի ինքնիշխանությանը: Այս մասին, ինչպես փոխանցում է Reuters-ը, հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարար Չան Վանցյուանը՝ կոչով դիմելով Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերին:

Ինչպես հայտնել են Պենտագոնում, Էշթոն Քարթերը իր չինացի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում ընդգծել է, որ ԱՄՆ-ն ոչ մի դիրքորոշում չունի Հարավչինական ծովում տարածքային վեճերի հարցում: Նա կոչ է արել կողմերին հրաժարվել արհեստական կղզիների կառուցումից և տարածաշրջանի ռազմականացումից:

Ընդ որում, Քարթերը նշել է, որ ԱՄՆ-ն կշարունակի պահպանել նավարկության ազատության սկզբունքը Հարավչինական ծովում՝ միջազգային իրավունքին համապատասխան:

Ինչպես ավելի վաղ հայտնել են չինական ԶԼՄ-ները, չինացի ծովակալ Ու Շենլին նախազգուշացրել է վիճելի կղզիների շրջանում սադրանքների վտանգի մասին:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս