Հյուսիսային Սինայում ոստիկանության շենքի մոտ ավտոմեքենա է պայթել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ականապատ ավտոմեքենան պայթել է ոստիկանության շենքի մոտ Հյուսիսային Սինայի Էլ-Արիշ քաղաքում, որից ոչ հեռու տեղի էր ունեցել ռուսական A321 ինքնաթիռի վթարը. փոխանցում է Reuters-ը:

Ոստիկանության նախնական տվյալների համաձայն՝ պայթյունի զոհ է դարձել 6 մարդ, ևս 10-ը վնասվածքներ են ստացել:

Հիշեցնենք, որ Էլ-Արիշ քաղաքի մոտ անցած շաբաթ օրը տեղի էր ունեցել ռուսական և սովետական ավիացիայի պատմության մեջ ամենախոշոր ավիավթարը. կործանվել էր «Կոգալիմավիա» ավիաընկերույան A321 ինքնաթիռը: Ինքնաթիռում 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ է եղել, բոլորը զոհվել են:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս