Ռուսաստանն ու սիրիական ընդդիմությունը կմիավորվեն «Իսլամական պետության» դեմ պայքարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ՊՆ-ն և սիրիական ընդդիմությունը համաձայնության են եկել «Իսլամական պետության» դեմ պայքարի հարցում համագործակցության շուրջ և համակարգող խմբեր են ձևավորել: Այս մասին հայտնել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի օպերատիվ ղեկավարման պետ գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը:

«Մենք աշխատանքային համակարգող խմբեր ենք ստեղծել, որոնց դիրքի մասին հասկանալի պատճառներով չենք կարող բարձրաձայնել»,-նրա խոսքն է մեջբերում РИА Новости-ն:

Կարտապոլովը պարզաբանել է, որ համագործակցության նման ձևաչափը հնարավորություն կտա միավորել բոլոր կառավարական զորքերի ուժերն ու Սիրիայի այլ հայրենասիրական ուժերը և համատեղ ջանքեր կիրառել ընդհանուր թշանամու՝ միջազգային ահաբեկչության դեմ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս