Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայում ռուսական անձնակազմով բեռնատար ինքնաթիռ է վթարի ենթարկվել: Ջուբայի օդանավակայանից 800 մ հեռավորության վրա ինքնաթիռի մեկնումից հետո տեղի ունեցած վթարի մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով սեփական ականատեսներին և հարավսուդանական ԶԼՄ-ներին:
Ինչպես փոխանցում են տեղական ԶԼՄ-ները, ինքնաթիռում 12 մարդ է գտնվել, նրանից 2-ը ողջ են մնացել:
Ինքնաթիռում 5 ռուս է գտնվել (անձնակազմի անդամները) և 7ուղևոր: 2-ը ողջ են մնացել, ադ թվում` մեկ երեխա:
Ականատեսներից մեկի խոսքով՝ ինքնաթիռի բեկորները ցրված են Նիլի ափերի մոտ օդանավակայանից ոչ հեռու:
Տեղական ԶԼՄ-ների թվիթերյան էջում հայտնում են ավելի քան 40 զոհի մասին:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան