ՀԱՂԹԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդի մրցաշարում նախօրեին մրցում էին Թեյմուր Ռաջաբովն ու Լեւոն Արոնյանը: Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւերով գեղեցիկ ոճով պարտության է մատնել ադրբեջանցուն: Մրցաշարի վեց տուրերում տանելով երեք հաղթանակ եւ երեք պարտիա ավարտելով ոչ-ոքի` Լեւոն Արոնյանի ընթացիկ անհատական վարկանիշը բարձրացել է 12.5 նիշով եւ հասել 2821.5-ի: Նրա առավելագույն վարկանիշը եղել է 2012թ. մայիսին` 2825:
ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար նորվեգացի Մագնուս Կարլսենը 6-րդ տուրում սեւերով հաղթել է ռուս գրոսմայստեր Պյոտր Սվիդլերին: Վլադիմիր Կրամնիկ-Վասիլի Իվանչուկ եւ Ալեքսանդր Գրիշչուկ-Բորիս Գելֆանդ պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի: Այսպիսով՝ 6-րդ տուրից հետո առաջատարները երկուսն են՝ Լեւոն Արոնյանը եւ Մագնուս Կարլսենը, որոնք 4.5-ական միավոր ունեն:




Լրահոս