«Ոչ ոքին չի հաջողվի վախեցնել Ռուսաստանին»,-հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաղստանի գիտական, կրթական, կրոնական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
«Ռուս ժողովուրդը, և առավել ևս` Դաղստանը, համաձայն են, որ ոչ ոքի երբեք չի հաջողվի մեզ վախեցնել, և դա բացարձակ ոչ հեռանկարային զբաղմունք է»,-երկրի ղեկավարի խոսքն է մեջբերում Газета.ru-ն:
Բացի այդ` Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Սիրիայում կամ որտեղ էլ որ լինի, Ռուսաստանի նպատակը նախևառաջ ահաբեկչության դեմ պայքարն է:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան