Աղքատությունը բազմագործոն երևույթ է և չի կարող ազդեցություն չունենալ: Բնական է, որ կյանքն այդ առումով դժվարանալու է: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` խոսելով այն հանգամանքի մասին, որ 2016-ին աշխատավարձի կամ կենսաթոշակի ավելացում չի կանխատեսվում:
Ա. Ասատրյանի խոսքով՝ պետք է դիտարկել, թե նվազագույն աշխատավարձի բարձրացումն արդյոք ավելի դրական սոցիալական նշանակություն կունենա, թե` հակառակը: Նախարարը նշեց, որ հաշվի են առնում, թե ՀՀ տնտեսությունը նվազագույն ինչ աշխատավարձ կարող է ապահովել, որպեսզի գործազրկությունն էլ չավելանա:
Մանրամասները` տեսանյութում.